Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Զասլավը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Paramount-ի գործադիր տնօրեն Բոբ Բակիշի հետ․ նրանք քննարկել են երկու ընկերությունների հնարավոր միաձուլումը:
CNN-ը հաղորդել է, որ Warner Bros-ի եւ Paramount-ի, ինչպես նաեւ CBS-ի, CNN-ի եւ կաբելային հեռուստատեսության այլ ակտիվների հնարավոր միաձուլումը կստեղծի զվարճանքի եւ նորությունների հսկա ընկերություն:
Netflix-ի հետ հոսքային դարաշրջանում մրցելու համար մեդիա-արդյունաբերության մեջ արագ համախմբման միտումն ակտիվացել է երբեմնի ահռելի ստուդիաների՝ իրենց եկամուտների ռազմավարությունը վերանայելու պայմաններում:
Warner Bros. Discovery-ի շուկայական արժեքը դեկտեմբերի 20-ի դրությամբ շուրջ 29 միլիարդ դոլար է, իսկ Paramount Global-ինը՝ 10 միլիարդ դոլարից քիչ ավելի:
Warner Bros. Discovery-ի պարտքը երրորդ եռամսյակի վերջում 43,5 միլիարդ դոլար էր, մինչդեռ Paramount Global-ն ունի 15,6 միլիարդ դոլար պարտք: