Իսրայելը ներկայում քննարկում է առաջարկի տարբերակներ, որոնք ՀԱՄԱՍ-ին կհամոզեն հրաժարվել իր ներկայացրած նախկին պահանջներից եւ առաջընթաց գրանցել բանակցություններում:
Բանակցություններին ծանոթ իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ ՀԱՄԱՍ-ին հնարավոր է առաջարկվի զինադադարը երկու շաբաթով ավելացնելու տարբերակը տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց:
ՀԱՄԱՍ-ի կողմից որոշումը կընդունեն Գազայի հատվածում կազմակերպության առաջնորդ Յահյա Սինավարը եւ նրա ռազմական թեւի հրամանատար Մուհամմադ Դեյֆը: Իրազեկ աղբյուրները նշում են, որ Կատարը ինտենսիվ ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ գերիների փոխանակման գործարք նախաձեռնելու համար, սակայն բախվում է դիմադրության: Սա հետաձգում է համաձայնագրի կնքումը։
Դեկտեմբերի 21-ի երեկոյան Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում ասել է, որ «այս պահին պատանդների գործարքի շուրջ բանակցություններ չկան»։