Բրազիլական բանտում պահակ շներին փոխարինել են սագերը, գրում է Oddity Central-ը:
Ինչպես բացատրեց բանտի ղեկավարությունը, սագերն ավելի արդյունավետ են անվտանգության հարցերում, եւ նրանց պահպանումը շատ ավելի էժան է, քան շներինը։
Բացի այդ՝ անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սագերը լավ լսողություն ունեն եւ բարձր ձայներ են արձակում՝ դրանով իսկ պահակներին զգուշացնելով արտակարգ իրավիճակի մասին։