Լաոներ Կարպիսն ու Գոռը զրուցել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայկական ժամանակի» նախկին լրագրող, հայկական քաղաքականության ամենահայտնի կանանցից մեկի՝ Նաիրա Զոհրաբյանի հետ կրթության, կյանքի, լրագրության, սիրո, գրականության ու քաղաքականության մասին:
Քաղաքականությունը՝ գայլերի աշխարհ
Ամեն օր ես գալիս էի խմբագրություն, ասում էի՝ վերջ, էսօր ես համարձակություն ունենալու եմ ու Նիկոլին ասելու եմ, որ ես մտնում եմ քաղաքականություն։ Չորս ամիս էդ համարձակությունը ինձ չէր բավարարում, ու վերջապես դա ասեցի։ Ինչի՞ ես որոշեցի մտնել քաղաքականություն։ Իհարկե, ինձ մի հատ բան ասեց էն ժամանակ Նիկոլը, որ իհարկե ինքն էլ իր խոսքը չպահեց, ասեց՝ դու սխալ բան ես անում, քաղաքականությունը գայլերի աշխարհ ա, դու սխալ աշխարհ ես մտնում։ Իմը եւ քոնը լրագրությունն ա։ Ինձանից հետո անմիջապես՝ տարիուկես հետո ինքը մտավ էդ գայլերի աշխարհ։ Եվ հիմա տեսնում ե, թե ինչ, ուրեմն հա՞, լավ չասեմ, հավես չկա ստեղից գնալու կալանավար։
Կուսակցական կոնյուկտուրային դիմադրելու ուղի
Էնպես չի, չէ՞, որ ես ինքս երբեւէ կուլ չեմ գնացել կուսակցական կոնյուկտուրային, չեմ ասել կամ չեմ արել բան, որ չեմ ուզեցել, եւ իմ խիղճը ինձ դրա համար չի տանջել: Ես մի հատ օրինակ կբերեմ, չէ՞. ես, որպեսզի չքվեարկեմ «Ազատություն» ռադիոկայանին, հիշու՞մ եք, եթերից զրկելու էդ առաջին նախագծին, որը բերվեց 2007 թվականին, ես գնացել եմ, ստիպել եմ, որ Արտո Սահակյանը ինձ վիրահատի:
-Ո՞ր մասը։
-Հիմա ասում եմ ես: 2007 թվականն ա, նոր ենք դառել պատգամավոր, եւ հո՛պ, առաջին նախագիծը բերում են` «Ազատություն» ռադիոկայանը համահայկական եթերից… հիմա ես ասում եմ` ես չեմ կարա, ասում են` կոալիցիոն որոշում կա, պիտի քվեարկվի էս նախգծին կողմ: Ասում եմ` ես լրագրող եմ։
Մրցանակ` լավագույն պոպուլիզմ անվանակարգում
Ինքը ինձ համար Մարկեսյան ողբերգական կերպար ա: Նիկոլը իմ համար մարկեսյան ողբերգական կերպար ա: Էն ովքեր, որ ասում են` Նիկոլը տուպոյ ա… Նիկոլը տուպոյ չի, Նիկոլը դեբիլ չի, Նիկոլը խորամանկ, Նիկոլը պոպուլիստ, Նիկոլը 21-րդ դարի, չգիտեմ, ամենա… եթե Նոբելյան մրցանակը լինի մանիպուլացիայի, ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը էդ մրցանակը կստանա։
-Առաջին երեք տեղերը։
-Առաջին երեք տեղերը, ասեմ ձեզ, Զելենսկի, Սահակաշվիլի, Նիկոլ, ասենք էդ եռյակը կարա լրացվի կամ առաջին երեք տեղը կարելի ա միանգամից տալ Նիկոլին: Ասենք, Օսկարի բոլոր երեք նոմինացիաներում` լավագույն պոպուլիզմի համար, լավագույն մանիպուլացիայի
-լավագույն սցենար, լավագույն դերասան եւ լավագույն դրամատիկ կատարում, չէ՞։
-Այո, եւ լավագույն դրամատիկ կատարում:
Փաշինյանը` իշխանությանը սիրահարված
Իրա ամենամեծ պրոբլեմներից մեկն էն ա, որ ինքը սիրում ա իշխանություն, հասկանո՞ւմ եք, չի կարելի սիրահարված լինել իշխանությանը: Կարելի ա սիրահարված լինել մարդուն, կարելի ա սիրահարված լինել գրքին, ինչ-որ գաղափարի, բայց իշխանությանը սիրահարվել չի կարելի: Ինքը սիրահարված ա իշխանությանը, ինքը ուզում ա իշխանություն, եւ իրա ամբողջ պրոբլեմը դա ա… եւ սիրահարված լինելով իշխանությանը` ինքը չի կարողանում:
Մենք դադարել ենք լինել հետաքրքիր
Ինչի՞ ես չեմ ներում էս ընդդիմությանը, ինչի՞, որ դուք հարցնում եք, Կարպիս, ի՞նչ անեն էդ մարդիկ, իրանք ամենավատ բանը արեցին, իրանք ժողովրդի մեջ էնպիսի դոզա ապատիա եւ հուսահատություն սրսկեցին, որ էսօր մարդուն ասում ես` վաղը թուրքը գալու ա քո տուն, ասում ա` էդ ինձ մի ասա, էս որ, մեկ էլ մի բան ասեմ էլի, էն որ սաղդ գրում եք` մի հատ պլյուս դրեք, իմ ֆեյսբուքյան տեսանելիությունը ընկել ա, չէ՞, ոչ մեկինս էլ չի ընկել, պարզապես քաղաքական կոնտենտը, մենք բոլորս դադարել ենք լինել հետաքրքիր: Չի ուզում, չի ուզում ժողովուրդը, որովհետեւ մենք անընդհատ վատ բան ենք ասում, մենք անընդհատ ասում ենք՝ վատ ա լինելու, էս ա լինելու, չի ուզում լսի ժողովուրդը:
Նիկոլ Փաշինյանը հեռանալու է փողոցով
Նիկոլ Փաշինյանը էկել ա փողոցով, Նիկոլ Փաշինյանը հեռանալու ա փողոցով, ընտրություններով Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի տալու: Եվ էդ կուսակցական նացիզմը, որ սկսել ա, սա կուսակցական ֆաշիզմ ա, կուսակցական չիստկաներ, թե մի հատ ոտի կանգնի, ասա` ո՞րն ա ՔՊ-ի… ո՞րն ա, Նիկոլ ՔՊ-ի գաղափարախոսությունը: Ես բացել կարդացել եմ, գրած ա` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարախոսությունը հենվում է Սահմանադրության էն հիմնական դրույթների վրա, որոնք․․․
-Չէ, բայց իրանք ասում են`-իզմեր մենք չունենք։
-Բա որ -իզմեր չունեք, բա էդ մարդկանց խի՞ ես ոտի կանգնացնում, ասում` եթե դու չես կարում ասես` որն ա ՔՊ-ի գաղափարախոսությունը… էդ գաղափարախոսությունը ինչ-որ -իզմ պիտի լինի, չէ՞, ամեն դեպքում, ու մարդկանց հեռացնում: Այսինքն` սա կուսակցական ֆաշիզմ ա: Սա ինչի՞ համար ա արվում, որովհետեւ քաղաքապետի ընտրությունները եղավ, իրանք տեսան, չէ՞, որ բոլոր լծակներով 9 տոկոսից ավել չունեն: