Այսօր մեկնարկած 15 հազար զինվորականի մասնակցությամբ ադրբեջանական օպերատիվ-տակտիկական քառօրյա զորավարժությունները կտեւեն մինչեւ մայիսի 21-ը:
Զորավարժություններում ներգրավված են շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 400 հրթիռահրետանային կայանք, 50 միավոր ռազմական ավիացիա, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր։
Զորախաղերի ընթացքում ԱԹՍ-ների օպերատորները խնդիրներ են իրականացնելու ցերեկային եւ գիշերային ժամերին:
Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ զորավարժությունների ընթացքում կատարվելու են զորքերի վերախմբավորման, զինված խմբավորումների սադրանքները կանխելուն եւ ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված առաջադրանքներ: