ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում շփվելու հիանալի հնարավորություն կունենան: Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը:
Փաշինյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Այստեղ նա կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: