ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգում արձանագրել են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերելու խաղաղության պայմանագիրը:
Ի պատասխան «չե՞ք վախենում արդյոք նույն վայր հրավիրել պատերազմող կողմերին» հարցին՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «նրանք պատերազմող կողմեր չեն, նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու բանակցությունները եւ վերջնական տեսքի բերելու միասնական փաստաթուղթը՝ խաղաղության պայմանագիրը»: