Ըստ իրանական «Թասնիմ» գործակալության՝ Նիդերլանդների ՊՆ-ին ուղղված նամակում պաշտոնական Անկարան խնդրել է ապահովել իր մասնակցությունը Եվրոպայի համատեղ պաշտպանության «Պեսկո» նախագծին:
Գերմանական «Դի վելթ» պարբերականը գրել է, որ Թուրքիան արդեն մի քանի ամիս է, ինչ իր ամբողջ կարողությամբ ջանքեր է գործադրում մոտենալու Եվրամիությանը եւ ձգտում է ԱՄՆ-ի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ համատեղ ներգրավվելու Եվրոպայում ռազմական տեղաշարժերի բարելավման առաքելությանը: