ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։ Դրա մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խոսքը նոյեմբերի 11-ին Հայաստան բերված 53 հազար ռուսերեն դասագրքի մասին է։
Դրանց բաշխումը դպրոցներին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է՝ուսումնական նյութերի փորձաքննություն անելու անհրաժեշտությունից ելնելով։
Ըստ նախարարի՝ քանի որ 2023-ից Հայաստանի դպրոցներում նոր չափորոշիչ է ներդրվել, պետք էր ստուգել՝ արդյոք ՌԴ-ից ուղարկված դասագրքերը համապատասխանում են այդ նոր չափորոշչին։