Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ ռազմագերիներին: Տեսակցությունների շրջանակում, ըստ ԿԽՄԿ-ի ընթացակարգի, հնարավորություն է տրվել բոլորին կապ հաստատելու հարազատների հետ։
Ըստ Զառա Ամատունու՝ Կարմիր խաչի միջազգային կոմիետի ներկայացուցիչները պահվող անձանց են փոխանցել նրանց ընտանիքների պատրաստած՝ անձնական իրերի փաթեթներ։ Փաթեթների փոխանցումը համաձայնեցվել է պահվող կողմի իշխանությունների հետ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նախօրեին էլ հանդիպել էին Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին։