Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Անկարան դեկտեմբերի 27-ին թուրքական գազային հանգույցի վերաբերյալ ճանապարհային քարտեզ պատրաստելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ Թուրքիայի ներկայացուցիչներն առաջիկայում Սանկտ Պետերբուրգ կայցելեն ռուսական փորձին ծանոթանալու համար:
«Վստահ եմ, որ դա օգտակար կլինի Թուրքիայի տարածքում էլեկտրոնային հարթակի եւ հանգույցի ձեւավորումն ապահովելու համար», — ասել է ՌԴ փոխվարչապետը։ Նա հույս է հայտնել, որ 2024-ը այդ նախագծի իրականացման մեկնարկի տարի կդառնա: