Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները մինչեւ մարտի 1-ը պարտավոր են ներդնել 40 տոկոս ջրի խնայողության համակարգեր: Դրա մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Նա հավելել է, որ հակառակ դեպքում ձկնաբուծական տնտեսությունները 7,5 հազար դոլարի տուգանք կվճարեն։
Փոխնախարարը շեշտել է, որ ջրի ծախսի 40%-ով կրճատումը կհանգեցնի արտեզյան ավազանի վերականգնմանը: Նա հավելել է, որ եթե դա էլ բավարար չլինի, ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն։
Ձկնաբույծներն իրենք համաձայն չեն որոշմանը. նրանք բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացրել եւ կարծում են, որ նախարարությունը մտադիր է ջուր խնայել իրենց հաշվին: