Աշխարհի բնակչությունն անցյալ տարվա ընթացքում աճել է 75 միլիոնով եւ 2024 թվականի Ամանորի օրը կհասնի ավելի քան 8 միլիարդի:
ԱՄՆ մարդահամարի բյուրոյի երեկ հրապարակած տվյալներով՝ 2024 թվականի սկզբին աշխարհում ամեն վայրկյան սպասվում են 4,5 ծնունդ եւ երկու մահ:
Միացյալ Նահանգների բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1,7 միլիոնով։ Մինչեւ Ամանոր, ըստ կանխատեսումների, այն կհասնի 335,8 միլիոնի։