Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Ադրբեջանում եւ Հայաստանում Վրաստանի դեսպանների մասնակցությամբ հանձնաժողովում լսումներից հետո հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի 70 տոկոսն արդեն համաձայնեցված է: Վրաց-ադրբեջանական պետական սահմանի ընդհանուր երկարությունը շուրջ 440 կմ է:
Անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման թեմային, Սամխարաձեն նշել է, որ համաձայնեցված է սահմանի շուրջ 70 տոկոսը։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում մնացած 30%-ի շուրջ համաձայնեցնելու ուղղությամբ։
«Բայց սահմանազատման գործընթացն այնպիսին է, որ սահմանազատման պայմանագիրը չի ստորագրվում, քանի դեռ սահմանի 100 տոկոսը չի համաձայնեցվել։ Ըստ այդմ՝ մենք զարգանում ենք եւ աստիճանաբար առաջ ենք գնում։ Չեմ կարող ասել, թե երբ կավարտվի այս գործընթացը, թեեւ մենք դրական ակնկալիքներ ունենք՝ պայմանավորված մեր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ ունեցած մեր կապերից»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։