Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Սրա մասին դեկտեմբերի 30-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:
Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը գնահատել է որպես խաղաղության օրակարգին նպաստելուն ուղղված արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցություն երկու երկրների միջեւ։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները շարունակվում են: Առայժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս անհրաժեշտ են հետագա բանակցություններ գործընթացն ավարտելու համար»,- TRT World-ին տված հարցազրույցում ասել է Հիքմեթ Հաջիեւը: