Ժամեր անց հրաժեշտ կտանք մեր նորագույն պատմության թերեւս ամենածանր տարվան՝ 2023 թվականին։
Ամանորի առիթով գրված ուղերձում տեղին չէ խոսել քաղաքական ձախողումների եւ դրանց պատճառների մասին։ Պետք է ուժ հավաքել ու, դեպի ներս նայելով, փորձել ուրվագծել ապագան, որը, հուսանք, գալիք 2024 թվականին զերծ կլինի էժան ամբոխահաճությունից եւ քաղաքական անհեռանկար ձեռնածություններից։
Մեր պետությունն ու ժողովուրդն արժանի են խաղաղության, բայց ոչ թղթի վրա, այլ իրական։
Մեր պետությունն ու ժողովուրդն արժանի են բարօրության, բայց ոչ թվերով ու տոկոսներով, այլ իրական։
Մեր պետության քաղաքացին արժանի է ազատության, բայց ոչ ձեւական, ֆասադային, այլ իրական։
Սա է «Ալիք Մեդիա Հայաստանի» մաղթանքը, որին, անշուշտ, պետք է գումարվեն նաեւ առողջությունն ու անձնական, ընտանեկան ապահովությունը։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։