Առաջիկա մի քանի տարիներին Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա: Դրա մասին հունվարի 4-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ, Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը:
Լեհաստանի վարչապետը հավելել է, որ Ռուսաստանի գրեթե ամբողջ տնտեսությունն անցել է ռազմական վերազինման համակարգի, եւ ԵՄ-ն այս հարցում «շատ հետ է մնում»։
«Ոչ մի կասկած չկա, որ ռազմավարական տեսանկյունից Եվրոպան ռուսական ագրեսիայի օբյեկտ է, եւ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ակնհայտ կդառնա Ռուսաստանի ռազմական ներուժի առավելությունը»,- ընդգծել է Տուսկը։