Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 4-ին հրամանագիր է ստորագրել ՌԴ զինված ուժերում պայմանագրային ծառայության անցած օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։
Ըստ հրամանագրի՝ ռուսական անձնագիր ստանալու համար կարող են դիմել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ռազմական այսպես կոչված «հատուկ գործողությունների» անցկացման ժամանակահատվածում պայմանագիր են կնքել ՌԴ ԶՈՒ–ում կամ զորամիավորումներում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ
ՌԴ քաղաքացիություն կկարողանան ստանալ նաեւ այն օտարերկրացիները, որոնք ռազմական հատուկ գործողությունների ժամանակ զինվորական ծառայության են անցել ԶՈՒ–ում կամ զորացրվել այդ ժամանակահատվածում։ Նույն իրավունքն ունեն նաեւ օտարերկրյա քաղաքացիությամբ զինվորականների ընտանիքի անդամները։