ԱԺ մի քանի պատգամավորներ Հայաստանի ԱԳՆ-ում հայ-ադրբեջանական բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ Երեւանին հղված Բաքվի առաջարկներին ծանոթանալուց հետո համատեղ հայտարարություն են տարածել:
«Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որեւէ կերպ չեն արտահայտում իրական, արդար եւ հարատեւ խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։
Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր բարձրաձայնած բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որեւէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլեւ առավել խորանում են»,- ասված է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի հայտարարության մեջ: