Ուկրաինան փորձում է զինամթերքի պակասը լրացնել անօդաչու սարքերով: Սա ամենաէժան տարբերակն է, թեեւ ոչ ամենահզորը: Դրա մասին հայտնել է գերմանական Spiegel պարբերականը:
FPV (First Person View- «տեսարան առաջին դեմքից») ֆունկցիայով եւ պայթուցիկներով հագեցած անօդաչու սարքն արժե 700–900 եվրո։ Սա շատ ավելի էժան է, քան արեւմտյան հրետանային արկը, որը սովորաբար արժե 2500-4000 եվրո:
FPV անօդաչու թռչող սարքերը չեն կարող լիովին փոխարինել հրետանուն: Հրետանային արկը ավելի շատ պայթուցիկ նութեր է պարունակում: Ուստի FPV անօդաչու սարքերը չեն կարող հասնել նման ավերիչ ուժի, բայց դրա փոխարեն հարվածի բարձր ճշգրտություն են ապահովում։