Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնելու 2024-ի փետրվարի 1-ին։ Հետեւաբար, սկսած 2024-ի փետրվարի 1-ից, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ եւ տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի եւ վճարի։
Դրա մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։ ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
Ծանոթագրություն
Անձնագրի վավերականությունը վերաբերում է անձնագրի 2-րդ (հայերեն) եւ 3-րդ (անգլերեն) էջերում նշված վավերականության ժամկետին, ոչ թե անձնագրի 4-րդ էջում նշվող՝ օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումին (կլոր կնիք), որը, սկսած 2024 թվականի հունվարի 1-ից, այեւս չի կիրառվում եւ պարտադիր չէ: