Ճապոնական Աոմորի նավահանգստային քաղաքի ափերի մոտ ձկնորսները 238 կգ քաշով հսկա կապույտ թյունոս են բռնել։
Հունվարի 7-ին Տոկիոյում անցկացված աճուրդում ձուկը 788 հազար 440 ԱՄՆ դոլարով գնել է ծովամթերքի մեծածախ առեւտրով զբաղվող Yamayuki ընկերությանը պատկանող սուշիի ցանցի օպերատոր Onodera Group-ը:
Ձուկը կպատրաստվի եւ կմատուցվի Գինձա թաղամասի՝ հեղինակավոր «Միշլեն»-ի աստղի արժանացած «Օնոդերա» սուշի ռեստորանում:
«Միշլեն»-ի աստղի մասին
«Միշլեն»-ի աստղին արժանանալը ցանկացած ռեստորանի նվիրական երազանքն է. ստանալով թեկուզ մեկ աստղ՝ ռեստորանը միանգամից հայտնվում է խոհարարական Օլիմպոսում: Այցելուների համար «Միշլեն»-ի աստղին արժանացած ռեստորանը որակի, բարձր սպասարկման եւ նրբաճաշակ խոհանոցի երաշխիք է։ «Միշլեն»-ի վարկանիշային համակարգն ընդգրկում է 3 պատվավոր աստղեր։ Մեկ աստղ է տրվում իր կատեգորիայի մեջ շատ լավ ռեստորանին (խոսքը խոհանոցի տեսակի մասին է)։ Գերազանց խոհանոցով ռեստորանն արժանանում է երկու աստղի: «Միշլեն»-ի երեք աստղը բարձրագույն պարգեւն է, որը վկայում է խոհարարի անկրկնելի բարձր որակի մասին: