ԴԱԻՇ-ը (Իսլամական Պետություն) ստեղծել են արեւմտյան հետախուզական գործակալությունները: Դրա մասին հունվարի 8-ին անցկացված ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը Նասեր Քանաանին:
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հավելել է, որ ԴԱԻՇ-ի ինքնահռչակ խալիֆայության ոչնչացումից հետո նրանց մնացորդները ցրված են մնացել տարածաշրջանով մեկ։
«ԻՊ-ը ստեղծել են արեւմտյան հետախուզական գործակալությունները։ Ահաբեկչությունը միջազգային սպառնալիք է, որը պահանջում է համապարփակ գործողություններ»,- շեշտել է Քանաանին։