Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը Բաքվին եւ Երեւանին Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու շուրջ պայմանավորվելու կոչ է արել:
«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարվածության հետ կապված՝ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի խոր մտահոգությունն ու հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ֆրանսիան ուշիուշով հետեւում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակելու երկխոսությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումն ապահովելու նպատակով»,- շեշտել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ամփոփելով ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցները: