Թուրքական Troy Teknoloji Savuma ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի եւ միկրո անօդաչու թռչող սարքերին: 170 մմ երկարության եւ 40 մմ տրամաչափի հրթիռը արձակվում է 550 մմ երկարության հրթիռանետից:
Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ 500 գրամ է: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարության մինի հրթիռի արդյունավետ կրակային հեռավորությունը 100-500 մետր է:
Հրթիռի պայթյունի ազդեցության գոտին 12 մետր շառավիղ ունի:
Նախատեսված է մարդկային ուժի, ոչ զրահապատ կամ թեթեւ զրահապատ մեքենաների, շենքերի ու փոքր պատերի խոցման համար: Մինի հրթիռը հնարավոր է տեղադրել նաեւ անվարորդ ցամաքային մարտական մեքենայի վրա։