«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը 2022-ի մարտից դադարեցրել էր չվերթերը դեպի Երեւան, հունվարի 13-ից կվերսկսի դրանք Եկատերինբուրգից, Մոսկվայից եւ Սոչիից։
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթերը կիրականացվեն ամեն օր՝ հունվարի 13-ից:
Եկատերինբուրգից Երեւան թռիչքները կվերսկսվեն առաջիկա շաբաթ օրվանից՝ շաբաթական երեք անգամ։
Սոչիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթերը նախատեսված են հունվարի 16-ից՝ շաբաթական երկու անգամ: