Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել 2023 թվականի հունիսի 8-ին ստորագրված «ԵԱՏՄ անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը: Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Համաձայնագրի վավերացման շնորհիվ փորձաքննություն անցնելու անհրաժեշտություն այլեւս չի լինի:
Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաեւ մինչեւ դրա ուժի մեջ մտնելը: Բացառություն կլինեն այն դեպքերը, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի պահին աշխատանքի տեղավորման պետությունում ատենախոսության փորձաքննության արդյունքներով բացասական որոշում է ընդունվել:
Այս պահի դրությամբ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ղազախստանն են, որ դեռ չեն վավերացրել համաձայնագիրը: