Ֆրանսիական Le Monde պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի ռազմական արդյունաբերությանը սպառնում են նոր մրցակիցներ: Ըստ պարբերականի՝ զենքի արտահանման հարցում Ֆրանսիան կորցնում է դիրքերը Հարավային Կորեայի, Թուրքիայի եւ Իսրայելի նկատմամբ։
Մատնանշելով Անկարայի կողմից իրականացվող նախագծերը՝ ընդգծվում է, որ «Թուրքիան ֆրանսիական ռազմարդյունաբերական համալիրի լուրջ մրցակիցն է»։
Le Monde-ն նշում է, որ Ֆրանսիան անօդաչու թռչող սարքերի առումով շատ հետ է մնում, մինչդեռ Թուրքիան տիրապետում է ԱԹՍ-ների ամբողջական սպեկտրին։