ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ 24 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող առեւտրի օբյեկտներում ՀԴՄ կտրոն տպագրելու գործընթացի տեսանկարահանման պահանջը սահմանող պահանջը չի ընդունվել:
Թունյանը հավելել է, որ նախօրեին ԱԺ նիստում ՊԵԿ-ի գործընկերների հետ համաձայնության են եկել, որ նման պահանջ սահմանող կարգավորումներն օրինագծից հանվեն: