Ամերիկյան վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023-ի հոկտեմբերին Միացյալ Նահանգները գնել է 36,8 հազար բարել նավթ։
2023-ի նոյեմբերին ռուսական նավթի գնումների ծավալը եղել է 9,9 հազար բարել։ Առաջին եւ երկրորդ դեպքերում նավթը գնվել է սպառման նպատակով։ Ընդ որում՝ հոկտեմբերին մեկ բարելը արժեցել է 74 դոլար, իսկ նոյեմբերին՝ 76 դոլար։
Սա զգալիորեն բարձր է այն «գնային առաստաղից», որը երկիրը սահմանել է՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց։