Ուկրաինայի նախարարների կաբինետը Գերագույն ռադայից հետ է կանչել զորակոչի նոր կանոնների մասին աղմկահարույց օրինագիծը։ Դրա մասին հայտնել է խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնում են նաեւ, որ նախարարների կաբինետը շուտով Ռադային կներկայացնի վերանայված օրինագիծ՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկները։
Մոբիլիզացիայի նոր կանոնների մասին օրինագիծը Նախարարների կաբինետը խորհրդարան է ներկայացրել դեկտեմբերի 25-ին։ Փաստաթղթով առաջարկվում է ուկրաինական իշխանություններին թույլ տալ զորակոչել նույնիսկ 3-րդ խմբի հաշմանդամներին, ծանուցումներ ուղարկել էլեկտրոնային եղանակով եւ սահմանափակել զորակոչից խուսափելու, ներառյալ երկիրը լքած անձանց իրավունքները: