Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները հունվարի 12-ին հայտարարել է, որ երիտասարդների շրջանում ավելորդ քաշը դարձել է հանրապետությունում ակտիվ զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու հիմնական պատճառներից մեկը։
«Երիտասարդ սերունդը պետք է նորից առողջ լինի եւ լավ ֆիզիկական պատրաստվածություն ունենա»,- ասել է նախարարը Վիեննայում անցկացված մամուլի ասուլիսում:
Նրա տվյալներով՝ 2023-ի փորձաքննության արդյունքներով պիտանի է համարվել 31 հազար 516 տղամարդ՝ 528 հոգով պակաս, քան 2022 թվականին։ Որպես զինծառայության հետ անհամապատասխանության մեկ այլ պատճառ նախարարը նշել է նաեւ հոգեբանական խնդիրները։