Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պայմաններում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչե Ջոանայի եւ Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։
Բրյուսելյան հանդիպումներում Հաջիեւը քննարկել է ԵՄ-Ադրբեջան երկկողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղին Եվրամիության օգնության տրամադրմանը եւ Տրանս-Ադրիատիկ գազատարի ներուժին առնչվող հարցեր։