Թայվանի գործող փոխնախագահ, իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության առաջնորդ Լայ Ցինդեն, որը հանդես է գալիս կղզու անկախության օգտին, հաղթել է հունվարի 13-ին անցկացված նախագահական ընտրություններում։
Լայ Ցինդեի հաղթանակը հաստատել է ընտրական հանձնաժողովը։ Նրա գլխավոր մրցակիցը՝ Նոր Թայբեյի քաղաքապետ Հոու Յուին, ընդունել է պարտությունը։
Լայ Ցինդեի հաղթանակը հաստատել է ընտրական հանձնաժողովը։ Դրանից առաջ Ցինդեի գլխավոր մրցակիցը՝ Նոր Թայբեյի քաղաքապետ Հոու Յուին, ընդունել է պարտությունը։
Ձայների 98 տոկոսի հաշվարկից հետո Լայ Ցինդեի արդյունքը եղել է 40,2 %, իսկ Չինաստանի համար բարեկամ պահպանողական Կումինթանգ կուսակցությունը ներկայացնող Հոու Յուն ստացել է ձայների 33,4 %-ը։
Թայվանի նորընտիր նախագահին Չինաստանն «անջատողական» է համարում եւ խոստանում է քայլեր ձեռնարկել, եթե Թայվանն ակնարկի պաշտոնական անկախության մասին:
Ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում Պեկինի եւ Թայբեյի միջեւ լարված հարաբերությունների հնարավոր սրացման եւ աշխարհի համար դրամատիկ զարգացումների ու դրանց հավանական հետեւանքների մասին կարդացե՛ք «Ալիք Մեդիա»-ում զետեղված՝ BBC-ի վերլուծական հոդվածում: