Տաջիկստանի եւ Ղրղզստանի կառավարական պատվիրակությունները հունվարի 13-ին սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերել ընդհանուր պետական սահմանի վիճելի հատվածների սահմանազատման վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) նախագահ Սաիմումին Յաթիմովը Ղրղզստանի իր գործընկեր Կամչիբեկ Տաշիեւի հետ բանակցությունների հերթական փուլի արդյունքներով։
«Սա մոտ 15 կմ հողատարածք է, մենք արդեն սկզբունքորեն պայմանավորվել ենք, հիմա մնում է՝ մեր հանձնաժողովներն արձանագրեն բոլոր համաձայնեցված սահմանները։ Շատ գոհ ենք մեր բանակցությունների արդյունքից»,- ընդգծել է Տաշիեւը։
Տաջիկստանի եւ Ղրղզստանի մասնագիտացված աշխատանքային խմբերը նախօրեին հերթական հանդիպումն են անցկացրել ղրղզական Բատկենում։