Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ հունվարի 15-ին հրապարակած վիճակագրության՝ Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի 9000 ահաբեկիչ՝ ներառյալ ՀԱՄԱՍ-ի բրիգադի 2 հրամանատար, 24 գումարտակից 19 հրամանատար: Գազայում ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությունը դեռեւս ազատության մեջ է։
Պատերազմի առաջին օրերին ՀԱՄԱՍ-ի ներխուժմանը դիմակայելու համար Իսրայելի հարավում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի շուրջ 1500 ահաբեկիչ: ՀԱՄԱՍ-ի ուժերը դեռ նախքան պատերազմը գնահատվում են 40 հազար:
Հոկտեմբերի 7-ից Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում կորցրել է 522 մարտիկի: Նրանցից 188-ը սպանվել են Պաղեստինի էքսկլավում Իսրայելի ցամաքային գործողությունների ժամանակ։
Ըստ բանակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Գազայի հատվածում բախումների ժամանակ իսրայելական բանակի եւս մեկ զինծառայող է զոհվել։ Հայտարարության համաձայն՝ 21-ամյա սերժանտ Սաար Մեգալոնը սպանվել է պաղեստինյան էքսկլավի հարավում։
Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 24 հազար 100-ի, եւս 60 հազար 800-ը՝ վիրավորվել։