Ազգային ժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացված Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներով նախատեսվում է ընդլայնել հարկային մարմնի՝ վարչարարության համար անհրաժեշտ տեղեկությունների շրջանակը՝ հիմնված միջազգային փորձի վրա: Ըստ «Հետք»-ի՝ նախագծով սահմանվում է, որ ամեն տարի Կենտրոնական բանկի միջոցով հարկային մարմինը պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի ընդհանրական տվյալների վերաբերյալ: Բազմաթիվ երկրներում վաղուց շատ ավելի լայն հասանելիություն է նախատեսվում:
Մասնավորապես հայտարարագիր ներկայացնելու են պետական համայնքային ծառայողները, մեկ միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների բաժնետերերը, 20 միլիոն դրամ եւ ավելի փոխառության հարաբերություն ունեցողները:
«Այդ տվյալները համադրելու ենք հայտարարագրում նշված այլ տվյաների հետ: Իրավաբանական անձանց դեպքում ինտեգրելու ենք իրենց ներկայացրած հաշվարկների հետ եւ դուրս ենք բերելու ռիսկերը»,- պարզաբանել է ՀՀ ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը: Կան նաեւ կարգավորումներ, որոնք վերաբերում են հետագա վարչարարության ընթացքում պահանջվող այլ բնույթի տեղեկություններին: