Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձեւավորումների ապամոնտաժման աշխատանքների կապակցությամբ հունվարի 15-ին` 23:00-ից մինչեւ հունվարի 16-ը` 06:00-ն, որոշ հատվածներում երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ մասնավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչեւ Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթեւեկությունը: