«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից հաստատված ավտոկայանատեղիների կարմիր գծերի տարեկան սպասարկման նոր գինը՝ 160 հազար դրամ, ամենեւին էլ տարեկան վճար չէ:
Թերթը նշում է, որ եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։
Բանն այն է, որ ըստ սահմանված վերոնշյալ օրենքի՝ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճարը, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչեւ հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ 00:00-ն:
Այսինքն՝ երեւանցին նույն 160 հազար դրամը պետք է վճարի 12 ամսվա համար էլ, 6 ամսվա համար էլ, 4 ամսվա համար էլ: