Թայվան կղզին Չինաստանի անբաժանելի մասն է, այն առանձին պետություն չէ եւ չի դառնա։ Դրա մասին, ըստ եգիպտական Al-Yaum al-Sabia տեղեկատվական պորտալի, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Եգիպտոս կատարած այցի ժամանակ։
«Թայվանը մեր երկրի անբաժանելի մասն է եւ չի դառնա առանձին պետություն, այն կվերադառնա Չինաստանին»,- շեշտել է Վան Ինը։
Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ Թայվանի սեփականությունը պայմանավորված է 1943 թվականին Կահիրեի կոնֆերանսից հետո ընդունված հռչակագրով. ըստ այս փաստաթղթի՝ Ճապոնիայի կողմից ՉԺՀ-ից խլված բոլոր տարածքները պետք է վերադարձվեն չինական կողմին։
Վան Ին զգուշացրել է արտաքին խաղացողներին Չինաստանի ներքին գործերին չմիջամտելու մասին եւ ընդգծել, որ Պեկինը «վճռականորեն կպատասխանի նման քայլերին»։ «Թայվանը անկախ պետություն հռչակելու ծրագրերը նախկինում ձախողվել են, եւ դա տեղի չի ունենա ո՛չ հիմա, ո՛չ ապագայում»,- ընդգծել է Չինաստանի արտգործնախարարը։