Նախորդ տարվա դեկտեմբերին արձանագրվել է 50 հարկ վճարողի՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ վերահսկողական միջոցառումների ընթացքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 22,4 միլիոն դրամի չափով տուգանք։
50 հարկ վճարողներից 37-ը տուգանվել են 500 հազար դրամի, իսկ 13-ը` 300 հազար դրամի չափով։
Տուգանված ընկերությունների մեծ մասը սուպերմարկետներ են, շինանյութի խանութներ եւ ստոմատոլոգիական կենտրոններ։