Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքներն ուսումնասիրելու նպատակով վաղը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Փոլ Գավանը։
Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ Փոլ Գավանը մայիսի 19-22-ը Հայաստան կայցելի Միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հանձնաժողովի հանձնարարությամբ։ Նրա առաքելության նպատակն է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցի նախապատրաստումը։
Ամռանը Գավանը նույն առաքելությամբ կայցելի նաեւ Ադրբեջան։