Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը նախորդ տարի պետական բյուջե է վերականգնել շուրջ 19,2 միլիարդ դրամ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ 2023-ին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի սպասարկող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների ընթացքում հաստատվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքներ:
Հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները՝ 13 հարկ վճարող վերականգնել է շուրջ 8,9 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշվում է, որ 13 հարկ վճարող էլ շուրջ 1,8 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է վերականգնել:
Հայտնաբերվել են նաեւ այլ հարկ վճարողների չհայտարարագրված շրջանառություններ, իսկ չվճարված հարկերի չափը եղել է շուրջ 8,5 միլիարդ դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։
Բացահայտումներն արվել են ծածկագրված եղանակով կատարված հսկիչ գնումների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների, ինչպես նաեւ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հիմքերով կատարված ձերբակալումների եւ անձնական խուզարկությունների եւ այլ վարույթային գործողությունների ընփացքում: