Սոցիալիզմը ձախողվել է բոլոր այն երկրներում, որտեղ այն հաստատվել էր, եւ միլիոնավոր մարդկանց կործանման պատճառ դարձել: Դրա մասին հունվարի 17-ին հայտարարել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովի շրջանակում իր երույթում:
Խավիեր Միլեյը հավելել է, որ Արեւմտյան աշխարհը վտանգված է սոցիալիզմի տարածման պատճառով, քանի որ դրան հաջորդում է չքավորությունը։
Արգենտինայի նախագահը համոզմունք է հայտնել, որ ազատ ձեռնարկատիրական կապիտալիզմը ոչ միայն միակ հնարավոր համակարգն է, որը կարող է վերջ դնել գլոբալ ընչազրկությանը, այլեւ բարոյականորեն ընդունելի միակ համակարգն է այս նպատակին հասնելու համար:
Ի պատասխան հարցին՝ ինչու է անարդար սոցիալական արդարությունը, Արգենտինայի նախագահն ասել է. անարդար է, որովհետեւ հիմնված է հարկերի հավաքման վրա:
«Մենք ապրում ենք ամենահարուստ եւ բարգավաճ ժամանակներում, բայց դա ճիշտ է ազատ երկրների համար»,- ընդգծել է Միլեյը: