Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Գրանտ Շափսը կանխատեսում է, որ 5 տարի անց պատերազմ կլինի Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ:
«Խաղաղ դիվիդենտների դարաշրջանն ավարտվել է: Հինգ տարվա ընթացքում մենք կարող ենք բախվել պատերազմի մի քանի թատերաբեմերի հետ, որոնցում ներգրավված կլինեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան»,- նախազգուշացրել է Շափսը:
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան արդեն սկսել է պատրաստվել գլոբալ պատերազմի. 2024 թվականին կառավարությունն առաջին անգամ 50 միլիարդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի պաշտպանական կարիքների համար: Նախատեսում է նաեւ ապագայում այդ նպատակների համար ծախսերը հասցնել Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,5%-ի։