Ադրբեջանի խորհրդարանը հունվարի 18-ին հայտարարություն է ընդունել ի պատասխան Ֆրանսիայի Սենատի՝ հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին 336 կողմ, 1 դեմ ձայնով ընդունված բանաձեւի։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն կոչ է արել Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել եւ դադարեցնել տնտեսական կապերը, սառեցնել Ադրբեջանում Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ակտիվները:
Բաքուն սպառնում է նաեւ թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը պետպատվերով նախագծերին, երկրից վտարել ֆրանսիական բոլոր ընկերություններին` ներառյալ Total-ը, հանձնարարել Ադրբեջանի ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել Կորսիկայի, Կանակիի անկախության ճանաչման ուղղությամբ։