ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ արցախյան վերջին պատերազմից ի վեր դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 3752 մարմիններից ու մասունքներից վերցված փորձանմուշներ։ Դրանցից 3408-ի համար լրացվել է մահվան մասին բժշկական վկայական։ 73 փորձանմուշ այս պահին հետազոտման փուլում է․ առաջնային հետազոտություն անցած, արդեն 2-րդ կամ 3-րդ փուլերում հետազոտվող նմուշներ են։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հարազատներից վերցված ԴՆԹ նմուշներով նույնականացնում ու պարզում են զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։ Համընկնում չունեցող մարմինները եւ մասունքները պահպանվում են մինչեւ նույնականացումը։