Ըստ The Economic Times պարբերականի՝ Հնդկաստանը դարձել է համաշխարհային շուկայում քաղաքացիական ինքնաթիռների երրորդ խոշորագույն գնորդը: Առաջին տեղում են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը։
Մասնավորապես, 2023 թվականին Հնդկաստանի Air India առաջատար ավիափոխադրողը 540 ինքնաթիռների գնման պատվեր է ներկայացրել Boeing-ին եւ Airbus-ին:
Հնդկաստանի կառավարությունը, վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, նպատակ է դրել մինչեւ 2030 թվականը ավիափոխադրումներում ուղեւորահոսքը հասցնել 300 միլիոնի եւ երկրում օդանավակայանների թիվն ավելացնել մինչեւ 200:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Ջյոտիրադիտյա Շկինդիան հայտնել է, որ այդ խնդրի լուծմանը նպաստում է քաղաքացիական ինքնաթիռների գնումների Հնդկաստանի աճը, որն այս ցուցանիշով դուրս է եկել աշխարհում երրորդ հորիզոնական:
Շկինդիան նշել է, որ նույն տարում IndiGo ընկերությունը ներկայացրել է Boeing-ի եւ Airbus-ի արտադրության գրեթե 500 ինքնաթիռի գնման պատվեր: Հնդկաստանի Akasa նորաստեղծ ավիաընկերությունը 240 ինքնաթիռ է պատվիրել արտասահմանյան ավիաարտադրողներին: