Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսի՝ երկու պետության ստեղծման տարբերակը, չի կարող դրական օրակարգ ձեւավորվել ԵՄ-Թուրքիա հարաբերություններում:
Ըստ արաբա-թուրքական Ahval գործակալության՝ Կիպրոսի նախագահը ԵՄ անդամ երկրների ղեկավարներին նամակ է ուղարկել, որում ընդգծել է, որ կղզու՝ երկու պետության ստեղծման տարբերակը պնդելու դեպքում Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների շուրջ դրական օրակարգ չի կարող քննարկվել կամ հարցի շուրջ համաձայնություն լինել: Կիպրոսը մտադիր է վետո կիրառել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների բարելավման օրակարգում: