Պետդումայի իշխանական պատգամավոր Անդրեյ Գուրուլեւը, որն ավելի վաղ կոչ էր արել ոչնչացնել Ռուսաստանի բնակչության 20%-ը, առաջարկել է Գուլագ (1918-1956 թվականներին՝ հիմնականում այլախոհ քաղբանտարկյալների բռնաճնշումների համար ստեղծված պատժիչ համակարգի մաս ԽՍՀՄ-ում) ստեղծել «նրանց համար, ովքեր համաձայն չեն պետության հետ»։
Գուրուլեւը բացատրել է, որ ռուսների 20%-ին սպանելու մասին իր ծրագիրը, որոնք ցանկանում են վերջ դնել, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողությունն» Ուկրաինայում, անիրագործելի է ՌԴ-ում մահապատժի վերացման պատճառով: Փոխարենը Պետդումայի պատգամավորը այլախոհ ռուսաստանցիներին պատժելու համար այլընտրանք է համարում Գուլագը:
«Եթե մարդը դուրս է գալիս պետության դեմ, պետք է միջոցներ ձեռնարկել։ Մենք պետք է նրանց գլխին Գուլագ կազմակերպենք, որպեսզի նրանք ուրախությամբ թափահարեն իրենց բրիչները Կոլիմայում»,- ասել է ռուս խորհրդարանականը։